Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
Կից նյութեր: Նկար 1 |
A
|
Այսօր
ժամը 11:00-ին տեղի ունեցավ Տիեզերք ակումբի երրորդ պարապմունքը: Սկզբում հավաքվեցինք
Մեդիակենտրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով իջանք Գեղարվեստի դպրոց և այնտեղ տեղի ունեցավ
պարապմունք: Ընկեր Լևոնի հետ վերհիշեցինք անցած պարապմունքի սովորածն: Հետո անցանք
նոր թեմային` ատոմերի «+» «-» ձգողականության
մասին: Եվ այդպես հետաքրքիր ավարտեցինք մեր պարապմունքը: Դրանից հետո ես գնացի տուն
և սքեյթս վերցրեցի, ապա ընկերներիս հետ գնացինք սքեյթ քշելու: Հա քիչ էր մնում մոռանայի
բացակաները շատ բան բաց թողեցին:
|
Ամեն ինչ, պատրաստ է: Ասողն էլ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն է` անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի ղեկավարը: Կառավարությունը հաստել է Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած նախագիծը, մի քանի կիսատ հարցեր պարզվեն ու վերջ: Կթակեն մեր դռներն ու հարցեր կտան. ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, քանիսո՞վ, ինչպե՞ս, ինչու՞ եւ այլն: Մեկ էլ ասում են` քաղաքական որոշում կա կայացված, որ 3 միլիոնից պակաս չպետք է լինենք. չէ՞ որ հաջորդ տարի ընտրություններ են` թվեր նկարելու խնդիր կա, համ էլ` պիտի «ապացուցվի» չէ՞, որ Հայաստանից արտագաղթողներ չկան, կամ էլ կան` շատ քիչ են: Վկան` անցած տարի Գեղարքունիքում ու Տավուշում անցկացված փորձնական մարասդահամարները:
|
Հոկտեմբերի 5-ի երեկոյան, կյանքի 84-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը: Մեր տեղեկություններով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նախորդ ամիս Խանամիրյանը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վանուշ Խանամիրյանը եղել է պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարարվեստի գործիչների միության նախագահ: |
Բրիտանիայում ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է բամբուկից պատրաստված առաջին հայրենական լեռնային հեծանիվը:
Հեծանիվի հեղինակներն են Օքսֆորդի համալսարանի դիզայներները: Նրանց խոսքերով` հեծանիվն օժտված է պողպատի ճկունությամբ և ածխածնի մանրաթելի առաձգականությամբ: Նրանք նշել են, որ իրենց մոդելի համար ընտրել են բամբուկը հենց այդ հատկությունների համար: Հեծանիվի համահեղինակներից մեկը հայտնել է, որ բամբուկի գաղափարն առաջացել է համալսարանական դասերից մեկի ժամանակ, երբ ուսանողները փորձում էին տարբեր այլընտրանքային մետաղների հատկությունները: Հեծանիվներն արտադրում է յորքշիրյան Raw Bikes ընկերությունը, դրանք կարժենան 2600 դոլար: |
Որոնում
MSKH
Կրթահամալիր
Տիեզերք ակումբ
Երգեր
Օրացույց
« Ապրիլ 2024 » | ||||||
Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
29 | 30 |
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0