Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 3 » Իմ երազանքները
21:54
Իմ երազանքները


 

Երբ դեռ փոքր էի, երազում էի գնալ դպրոց: Իմ մեծ քույրը և եղբայրը հաճախում էին դպրոց, սովորում, պատմում արկածներից: Եվ, երբ պատուհանից դիտում էի բոլոր երեխաներին, որոնք հաճախում էին դպրոց, հրճվում էի ու պատկերացնում, որ դպրոցում եմ: Երբ արդեն դպրոց գնացի, արդեն երազում էի ամենալավ սովորողը դառնալ, բայց միշտ երրորդ տեղում էի: Մտածում էի, որ ամենալավը լինելը լավ բան է: Տարիներ անց, մեծ եղբայրս մեծ էր և համարիա անում էր այն ինչ ցանկանար: Դե ես էլ որոշեցի արագ մեծանալ, հիմա կմտածեք, որ հնարավոր չէ, բայց..., բայց ինձ մեծերը ընդունում էին ինչպես ավելի մեծ քան կամ: Ես էլ կարողացա անել այն ամենը ինչ եղբայրս, չնայած տարիքից մեծ լինելը այդքան էլ հեշտ չեր: Այդ երազանքից հետո սկսեցի երազել փոքրանալու մասին (դա հնարավոր չէր): Տարիներ անց տեղափոխվեցինք Երևան` ապրելու: Վա՜յ ինչ շոգ է, լավ չբողոքեմ շոգից: Սկզբում հաճախում էի թիվ 33 դպրոցը, երբ դեռ չէի հաճախում ինձ ասում էի թե դժվար է լինելու, բայց..., իմ հին երազանքը հիշում եք, որտեղ ես ուզում էի դառնալ դասարանի ամենալավ սովորողը, այս դպրոցում այդ երազանքը կատարվեց, ես ամենալավն էի, անգամ վերջին պահին, երբ պիտի դուրս գայի դպրոցից ,ոչ ոք չէր ուզում, որ դուրս գամ: Դա ինձ հրճվանք պատճառեց և ես ավելի լավ սկսեցի սովորել: Ես ուսումս շարունակեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Կրթահամալիրի ծրագրերից մեկով սկսեցի հաճախել տիեզերական ակումբ, որտեղ սովորեցի քիմիա, ֆիզիկա, բայց, երբ հասանք տիեզերագիտությանը, այն ինձ այնքան հրապուրեց, որ իմ բոլոոո՜ր երազանքները թողեցի և որոշեցի տիեզերագնաց դառնալ, պատկերացնելով, որ ես տիեզերքում եմ: Ե՜Ե՜Ե՜Ե՜Ե՜Ե՜ս ՏՏԻԻ՜ԵԵ՜ԶԶԵԵ՜ՐՐՔՔՈՒ՜ՄՄ:    

Դիտումներ: 1245 | Ավելացրեց: ՄիդոյանԱրարատ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Որոնում
Մուտքի ձև
MSKH
Կրթահամալիր
Տիեզերք ակումբ
Երգեր
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 49
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0